«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

ՈՒնենք փորը կշտացնողների չտեսակրատիա կոչված պետական կարգ

ՈՒնենք փորը կշտացնողների չտեսակրատիա կոչված պետական կարգ
25.05.2026 | 15:05

Այն հասարակությունը, որը առաջնայինը երկրորդականից և, նույնիսկ, տասներորդականից չի տարբերում, մրցակցային գոյապայքարում դատապարտված է անխուսափելի ձախողման։

Լավն ու վատն էլ իրարից չտարբերելը նշանակում է, որ նման հասարակության մեջ դոմինանտ դիրք ունեն չհասկացողները, կամ էլ՝ այլ նպատակ հետապնդողները։

Հանգամանքների բերումով կամ էլ պատահական ձևով իշխանությունը ձեռք գցածներին թյուրիմացաբար թվում է, որ նման բարդ խնդիրը, ինչպիսին պետության կառավարումն է, կարելի է յոլա տանել նաև կիսահասկացողների միջոցով, քանի որ իսկապես հասկացողները նաև դժվար կառավարելի են։

Բայց նման մոտեցումը պետության կառավարման համար խորապես սխալ և անընդունելի է թեկուզ միայն այն պատճառով, որ մրցակիցդ կամ քեզ հետ հակամարտության մեջ գտնվող հարևանդ կարող է այնքան խելք ունենալ, որ անձնապես հարստանալուց բացի ունենա նաև պետականամետ նպատակներ։

Նման գործերում կենտրոնական հարցը հասուն քաղաքական կյանք ունենալն է, որը կարող է առաջ մղել իրենց լիդերային հատկություններով մյուսներից բարձր կանգնած առաջնորդների մրցակից խումբ, որոնք էլ, անհրաժեշտության դեպքում, կկարողանան իրար հերթափոխել պետության կառավարման գործում։

Կառավարման տեսությունն ասում է, որ պետական մասշտաբի գործերի էֆեկտիվ կառավարման համար անհրաժեշտ է պետության այնպիսի ղեկավար, որն իր գումարային ինտելեկտով և պետական կյանքի տարբեր ոլորտների իմացությամբ զգալիորեն գերազանցի իր շրջապատին, որն էլ նրան հնարավորություն կտա իրեն շրջապատել մտածող մարդկանցով՝ առանց վախենալու նրանց սեկտորային ինտելեկտի շատ բարձր մակարդակից։

Դա թույլ կտա նաև ամբողջ իշխանական հիերարխիան բնակեցնել հասարակության ինտելեկտուալ սերուցքով, մի հիերարխիա, որը կդառնա նաև կադրերի պատրաստման դարբնոց։

Դրա հակառակն էլ այն է, որն ունենք արդեն 35+ տարի, երբ ունեցել ենք փորը կշտացնողների չտեսակրատիա կոչված պետական կարգ։

Պատեհապաշտ փոր կշտացնողներ, որոնցով էլ լցվել են իշխանական հիերարխիայի բոլոր ծակուծուկերը։

Պետք է ունենալ քաղաքական քաջություն և ընդունել, որ այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառը եղել է չհասկացողներով ղեկավարվելը։

Մեր առաջ կանգնած գոյաբանական պրոբլեմների հաղթահարումը միարժեքորեն կախված է նրանից, թե արդյո՞ք մենք կարող ենք ունենալ այնպիսի հավաքական քաղաքական հզորություն և քաջություն, որպեսզի հրաժարվենք մեզ խեղդող քաղաքական մանկապարտեզից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ